Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է Վարդան Օսկանյանը, ում հետ նախագահի նախկին թեկնածուն զրուցել է ստեղծված իրավիճակի մասին:

Ինչպես գրում է Առավոտ.am-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնաբանել զրույցը՝ ասելով. «Եթե պարոն Օսկանյանը ցանկանա մեկնաբանություններ անել զրույցի վերաբերյալ, ես միայն ուրախ կլինեմ, բայց հարգելով զրուցակցիս ցանկությունը՝ մեկնաբանել չեմ կարող»:

Զրույցից հետո Վարդան Օսկանյանը իրավապահ մարմիններին իր վրդովմունքն է հայտնել այն մասին, որ իրենք խոշոր պլանով նկարում էին պատգամավորի դեմքը զրույցի ամբողջ ընթացքում:

Ի պատասխան ոստիկանները նշել են, որ իրենք ունեն այդ իրավունքը:

 

Տեսանյութն` Առավոտ.am-ի:

Աղբյուրը‵ Asekose.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել