Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները՝ պարզ է դառնում որ նախորդ տարվա վերջին ամսում Հայաստանում նկատվել է պարենային ապրանքների գների նվազում:
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պարենային ապրանքների գները նվազել են 0,2 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ գնանկում է արձանագրվել 15 ապրանքախմբերից տասում:
10 ապրանքախմբերի մեջ ամենից շատ նվազել են հացամթերքի և հրուշակեղենի գները: Տոկոսային առումով նվազեցումը կազմել է 3.7%։ Հուսանք, որ միտումը կպահպանվի, և այս տարի ևս կարևոր ապրանքատեսակները կարձանագրեն գնային դրական ցուցանիշներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1779099699080561&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել