Հացամթերքի և հրուշակեղենի գները նվազել են 3.7%-ով


14:37 , 1 փետրվար, 2017

Картинки по запросу տնտեսությունՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները՝ պարզ է դառնում որ նախորդ տարվա վերջին ամսում Հայաստանում նկատվել է պարենային ապրանքների գների նվազում:

Ներկայացված տվյալների համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պարենային ապրանքների գները նվազել են 0,2 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ գնանկում է արձանագրվել 15 ապրանքախմբերից տասում:

10 ապրանքախմբերի մեջ ամենից շատ նվազել են հացամթերքի և հրուշակեղենի գները: Տոկոսային առումով նվազեցումը կազմել է 3.7%։ Հուսանք, որ միտումը կպահպանվի, և այս տարի ևս կարևոր ապրանքատեսակները կարձանագրեն գնային դրական ցուցանիշներ: