Aysor.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն կշարունակի զարգացնել իր սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բուլղարիայի նորընտիր նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից առաջ, փոխանցում է РИА Новости-ն:
«ՆԱՏՕ-ն պետք է շարունակի զարգացնել դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգը», - ասել է նա Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ։
Սթոլթենբերգը նորից հայտնել է այն մասին, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ն ուղղված չէ ՌԴ դեմ, այլ «եվրոատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս սպառնալիքի» դեմ է։
Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները սրվել էին 2014-ի մարտին, Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո։ Այն ժամանակ դադարել էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, որի առաջին նիստը կայացել է միայն 2016 թվականի ապրիլին։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/31/%D5%86%D4%B1%D5%8F%D5%95-%D5%80%D5%80%D5%8A-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3/1204047
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



