Yerkir.am-ը գրում է.Անգելա Մերկելը անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակով։ Հրադադարի ռեժիմը չի պահպանվում, ասել է Մերկելն Ուկրաինայի նախագահի հետ Բեռլինում հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրա համար էլ կարեւոր է քայլեր ձեռնարկել մինսկյան համաձայնագրերի կատարման ուղղությամբ, նույնիսկ եթե դա ծանր ճանապարհ է, փոխանցում է DW-ն։
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ իր հերթին շեշտել է , որ ՈՒկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում Կիեւին ԵՄ աջակցությունն է պետք։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու օրում հակամարտության գոտում նորից երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել եւ 17-ը վիրավորվել։
Եթե իրավիճակը չփոխվի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն պահպանել է պետք, այլ խստացնել, հավելել է նա։ Պորոշենկոն նաեւ կարեւորել է նորմանդական քառյակի ձեւաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով ինքը «մինսկյան պայմանավորվածություններն» այլընտրանք չունի։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122377.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



