Էներգետիկ ոլորտի զարգացումը կարևոր է ցանկացած պետության համար ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից:
Օրերս Հայաստանը հուշագիր է ստորագրել Սոլար հայդրոջին հոլդինգի հետ, որի նպատակն է լինելու համագործակցել այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիումի ստեղծման ուղղությամբ:
Հոլդինգը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը:
Համագործակցության շրջանակներում ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու Կոնսորցիումը այլ երկրներում և ապահովելու վերջինիս հաջողությունը:
Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ընկերության համար իր առաջարկը այլ պետություններին ներկայացնելու համար, իսկ Սոլար հայդրոջին հոլդինգն էլ իր հերթին կարող է ներդրումներ կատարել Հայաստանում և էժան էներգիայի տրամադրումը սկսել Հայաստանից: