ՀՀ-ն՝ էներգետիկ առաջարկների հարթակ


09:30 , 30 հունվար, 2017

Картинки по запросу էլեկտրաէներգիաԷներգետիկ ոլորտի զարգացումը կարևոր է ցանկացած պետության համար ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից:

Օրերս Հայաստանը հուշագիր է ստորագրել Սոլար հայդրոջին հոլդինգի հետ, որի նպատակն է լինելու համագործակցել այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիումի ստեղծման ուղղությամբ:

Հոլդինգը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը:

Համագործակցության շրջանակներում ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու Կոնսորցիումը այլ երկրներում և ապահովելու վերջինիս հաջողությունը:

Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ ընկերության համար իր առաջարկը այլ պետություններին ներկայացնելու համար, իսկ Սոլար հայդրոջին հոլդինգն էլ իր հերթին կարող է ներդրումներ կատարել Հայաստանում և էժան էներգիայի տրամադրումը սկսել Հայաստանից: