«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Ս.Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի և անգամ Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի գլխավորությամբ ձևավորվելիք դաշինքում` 3-րդ հորիզոնականը: Սակայն Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ դաշինքին միանալն է իրեն քաղաքականապես և անձնապես ձեռնտու: Հավելենք, որ Դեմիրճյանին իրենց կողքին ցանկանում են տեսնել նաև ՀԱԿ-ում, որտեղ նրան առաջարկվել է երկրորդ հորիզոնականը: Սակայն Դեմիրճյանը որևէ մեկին վերջնական պատասխան չի տվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել