Սոնայի թիմից Մերի Մնջոյանի կատարումից հետո Արտո Թունջբոյաջյանը նշեց, որ հավանում է Մերիի ձայնը, սակայն սխալ ընտրված երգերով կարող է վնասվել ձայնը, որից հետո Սոնան բավականին կոպիտ, վիրավորական արտահայտություններ արեց Արտոյի հասցեին:
Հ.Գ. Չի կարելի, հարգելի Սոնա: Մի մոռացեք՝ ով է Արտո Թունջբոյաջյանը, ինչ մեծության արտիստ է, և եթե այդքանը չեք գիտակցում կամ ընդունում, գոնե հարգեք տարիքը: Արտոն ընդամենը իր կարծիքն է հայտնում, որը բռնանալու իրավունք ոչ ոք չունի, մանավանդ որ շատ ճիշտ մասնագիտական խորհուրդներ է տալիս: Միայն խուլը կամ երաժշտությունից անչափ հեռու մարդը չի նկատի, թե ինչպես է խզվում Մերիի ձայնը այդ չափազանց բարձր նոտաները երգելիս, ափսոս է այդ գեղեցիկ ձայնը և փոխանակ ընդունեք բարի խորհուրդը, փոխարենը վիրավորանքների եք անցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել