Տուրիզմի զարգացումը ենթադրում է իրենից ոչ միայն արտաքին շուկայի հետ սերտ համագործակցություն, այլ նաև ներքին դաշտի կարգավորումներ և բարեփոխումներ: Հարմար սակագների սահմանումը կարող է հանգեցնել լրացուցիչ մարդկային հոսքերի:
«Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով որոշում է կայացվել այս տարվա փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում:
Մինչ այս որոշումը ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ:
Դա հնարավորություն կտա մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ, իսկ դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանի հյուսիսային հատվածում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1616307548677936?notif_t=close_friend_activity¬if_id=1485407059508051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել