Ավիաչվերթի սպասարկման գումար չի գանձվի


10:26 , 26 հունվար, 2017

Картинки по запросу ավիաչվերթՏուրիզմի զարգացումը ենթադրում է իրենից ոչ միայն արտաքին շուկայի հետ սերտ համագործակցություն, այլ նաև ներքին դաշտի կարգավորումներ և բարեփոխումներ: Հարմար սակագների սահմանումը կարող է հանգեցնել լրացուցիչ մարդկային հոսքերի:

«Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով որոշում է կայացվել այս տարվա փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում:

Մինչ այս որոշումը ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ:

Դա հնարավորություն կտա մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ, իսկ դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանի հյուսիսային հատվածում: