«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։
Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։
Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ թիվը ռեյտինգային ընտրակարգի դեպքում խիստ անիրատեսական է, բայց գտնվել են նաև համաձայնողներ, օրինակ՝ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, էջմիածինցի Հրանտ Մադաթյանը և ուրիշներ։ Սակայն այս նշաձողը քչերը կարող են հաղթահարել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



