Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, որը նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Այն բաղկացած է տեղական և արտասահմանյան ընկերություններից, որոնց գերակշիռ մասը գործում է Երևանում, որտեղ կենտրոնացած են ոլորտի բարձրակարգ մասնագետները, և առկա է բիզնես գործունեության համար համապատասխան ենթակառուցվածք:
2016 թվականի տվյալներով՝ ՀՀ ՏՏ ոլորտում աշխատում է շուրջ 16 հազար մասնագետ, և ակտիվ գործում են 540 ընկերություն: Հաշվետու տարվա ընթացքում ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, և ոլորտում գրանցվել է 20% աճ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1774152379575293&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել