ՏՏ ոլորտի 20%-անոց աճը 2016-ին


16:04 , 24 հունվար, 2017

Картинки по запросу տտՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, որը նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Այն բաղկացած է տեղական և արտասահմանյան ընկերություններից, որոնց գերակշիռ մասը գործում է Երևանում, որտեղ կենտրոնացած են ոլորտի բարձրակարգ մասնագետները, և առկա է բիզնես գործունեության համար համապատասխան ենթակառուցվածք:

2016 թվականի տվյալներով՝ ՀՀ ՏՏ ոլորտում աշխատում է շուրջ 16 հազար մասնագետ, և ակտիվ գործում են 540 ընկերություն: Հաշվետու տարվա ընթացքում ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, և ոլորտում գրանցվել է 20% աճ: