Похожее изображениеԸստ որոշ տեղեկությունների՝ քրդական փեշմերգան (Իրաքի քրդական ռազմական ստորաբաժանումներ) և «Նինաուայի պահապանները» (սուննիական ռազմական խմբավորում) զենք են վաճառում Իսլամական պետությանը, բացի այդ՝ գումարի դիմաց օգնում են ԻՊ-ի զինյալներին ու նրանց ընտանիքի անդամներին դուրս գալ Իրաքի վտանգավոր գոտիներից և հեռանալ դեպի Սիրիա:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ փեշմերգան Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության (ՔՌԿ) զինված թևն է, իսկ Նինաուայի պահապանները վայելում են Թուրքիայի օժանդակությունը, պարզ է դառնում, որ վերջիններս օգնում են իսլամականներին տեղափոխվել Սիրիա և այստեղ ուժեղացնել առաջին հերթին հակաքրդական ճակատը: Գաղտնիք չէ, որ ՔՌԿ-ն համարվում է Թուրքիայի դաշնակիցը, որոնք երկուսով դեմ են Սիրիայում քրդական ամենաազդեցիկ Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցության ուժեղացմանը: Իսկ ԻՊ-ի զինյալներին օգնել և տեղափոխել Սիրիա, տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել