Մի մեղադրեք Րաֆֆուն, չէ՞ որ նա ուրիշ ճանապարհ չունի և դեռ շարունակելու է ամպագոռգոռ ելույթները: Նա բոլորից էլ լավ է հասկանում՝ եթե ավագանու ընտրություններին նրան չմիանան ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն և մասնակցեն առանձին, ապա նրա կուսակցությունը կլինի 3-րդ տեղում: Նրանք այսօր ցանկանում են շատ մարդ հավաքել ոչ թե իշխանությանը ինչ-որ բան պարտադրելու, այլ ընդդիմությանը և այլընտրանքին ցույց տալու իրենց ուժը, որպեսզի բոլորը սատարեն Րաֆֆուն և միանան «Ժառանգությանը»: Բայց բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ այդ միացումը չի լինի` ինչքան ցանկանում եմ պատկերացնել Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին Րաֆֆու հետևը կանգնած, մի տեսակ չի ստացվում: Րաֆֆին այդ խարիզմատիկ լիդերը չէ, որ համախմբի մյուս առաջնորդներին իր կողքը, և դա գիտեն բոլորը: Այո՛, Րաֆֆին լավ մարդ է, բայց լավ մարդ չի նշանակում ուժեղ առաջնորդ: Դա է պատճառը, որ Րաֆֆին վերջնաժամկետ է ներկայացնում մինչև հաջորդ ընտրություններ, քանի որ ավագանու ընտրություններին մնալու են իրենց 6-7%-ով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=547816278572170&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել