Картинки по запросу trump EUՀարցազրույց տալով գերմանական պարբերականներից մեկին` Թրամփը պատմել է, որ նա հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ղեկավարի հետ, լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք նա ի նկատի ունի Յունկերին, Թրամփը ասել է՝ այո: Հետո պարզվեց, որ դա եղել է ոչ թե Յունկերը, այլ ԵՄ Խորհրդի նախագահ Տուսկը: Թրամփը ակնհայտորեն հետաքրքրված չէ Եվրոպայով, ավելին՝ նա հայտարարել է, որ ԵՄ-ն ընդամենը լավ մեքենա է Գերմանիայի համար:
ԱՄՆ-ն առաջիկա 5 տարիներին չի հովանավորի ԵՄ-ին, ինչպես դա արել էր 1945-ից մինչ այժմ, հակառակը՝ նորընտիր նախագահը կոչ է անում ԵՄ այլ երկրների հետևել ՄԲ օրինակին և սկսել ԵՄ-ն լքելու գործընթաց:
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ԵՄ առաջ մղող երկրներում բավականին թույլ է ներկայիս ղեկավարության հեղինակությունը, ու աճում է ազգայնականությունը, հաջորդ տարիներին կարող ենք ակնկալել ԵՄ իշխանափոխությունների շարք ու աստիճանական թուլացում:
Այս պարագայում խոսել Հայաստան-ԵՄ ինտեգրումից կարող են միայն նրանք, ովքեր տեղյակ չեն համաշխարհային կամ ԵՄ գործընթացներից/խնդիրներից կամ նրանք, ովքեր դա անում են պարզապես քաղաքական դիվիդենտ ստանալու համար:
Անշուշտ, Հայաստանին անհրաժեշտ է ունենալ ԵՄ (հատկապես անդամ երկրների մակարդակով) նման գործընկեր, և որքան ամուր լինեն այդ կապերը, այնքան լավ մեզ համար, բայց դա համագործակցություն է և ոչ մի դեպքում ինտեգրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել