Մի անգամ մեր պատուհանների տակ փողոցային շների մի ոհմակ հարձակվել էր մի կատվի վրա, թաթերից բռնած սփռոցի պես բացած ճղում էին: Ու կենդանի էր կատուն: Վերևից՝ է´լ կարտոֆիլ, է´լ սոխ, է´լ ջուր, ինչ ասես, որ չէի գցում շների վրա, բայց ոչ էլ զգում էին: Իսկապես սարսափելի տեսարան էր:
Հիմա երբ նայում եմ՝ ինչպես են Շուշան Պետրոսյանին հոշոտում, էդ պատկերն է գալիս աչքիս առաջ: Մարդու պես չեն հարձակվում, այլ շա՛ն պես:
Ե´վ նրանք, ովքեր իրենց տղամարդ են համարում, և´ նրանք, ովքեր իրենց կին են համարում:
Ես՝ որպես կին ու որպես հայուհի, ոչ միայն չեմ կարող այդ վարքն ընդունել, այլև շատ խորը նողկանքով եմ վերաբերվում այդ գազանային պահվածքին: Էդ դաժանության մեջ, որ ուղղված է Շուշան Պետրոսյանին, մի տեսակ թրքության հոտ եմ առնում:
Ու այս ամբողջ մարդկային ու բարոյական անկումը՝ Պահքի օրով...



