Armtimes.com-ը գրում է.«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի բացառում, որ կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյան իր դեմ վաղուց է տրամադրված եղել, եւ միայն այսօր է հարմար առիթ ստեղծվել ներսում կուտակվածն արտահայտելու:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մուրադյանի այն խոսքերին, թե Անահիտ Բախշյանը երբեք կուսակցության առանցքային անդամ չի եղել, նրան հարգել են տարիքի եւ ամուսնուն կորցրած լինելու համար:
«Մարդ է, մի բան ասել է: Այդ թեմայով չեմ ուզում խոսել: Իրեն հարցրեք՝ ինչո՞ւ է իմ մասին նման բաներ խոսել: Ես ո՞նց իր մտածածը մեկնաբանեմ: Իր մակարդակին չեմ ուզում իջնել»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ժառանգական նախկին գործիչը միաժամանակ ընդգծեց, որ Սուսաննա Մուրադյանի հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել, ինչ-որ պահի նույնիսկ բավական ջերմ հարաբերությունների են ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/101551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



