Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ստիպում են դարձյալ հայացք նետել մեր անցյալին, որից այդպես էլ դասեր չենք քաղում:
Հայ ժողովուրդը բացառիկ դեպքերում է, որ համախմբվում է ընդհանուր գաղափարի շուրջ, այն էլ հիմնականում արտաքին վտանգի պայմաններում: Իսկ ահա խաղաղ պայմաններում երկրի ապագայի շուրջ տարաձայնություննեը հասնում են աբսուրդային անկառավարելի վիճակի, երբ կողմերը բռնի միջոցների են դիմում սեփական տեսլականը անցկացնելու համար, և այստեղ, ցավոք սրտի, մեծամասամբ գերակշռող է ոչ թե պետական մտածողությունը, այլ նեղ անձնական շահերով առաջնորդվելու մղումը:
Խնդրեմ՝ քաղաքական տեռորը Հայաստանում
ՊԱՊ թագավորը սպանվեց 374թ.-ին հռոմեացիների ձեռքով, բայց Հայոց կաթողիկոսի գիտությամբ, ներքին դավադրությամբ:

ՄԼԵՀ իշխանը պալատական դավադրության զոհ դարձավ 1175-ին, քանի որ որոշ հայ իշխաններ համամիտ չէին նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ:

ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԸ դավադրաբար սպանվեց 1730թ.-ին իր հայրենակիցների կողմից:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ և այլք 1999թ. հոկտեմբերի 27

2008թ. մարտի 1, երբ գնդակահարվեց ժողովուրդը:

Սակայն եթե նախկինում տեռորը ընդմիջվում էր հարյուրամյակներով, ապա մեր ժամանակներում այն ընդմիջվում է տասնամյակներով, քանի որ ապազգային մտածելակերպն ու անձնական շահը հասել են նողկալի բարձր մակարդակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել