care 72Հետևեք առաջարկվող 7 խորհուրդներին և արդեն 2-3 ամսից կզգաք՝ ինչպես է փոխվում ձեր արտաքինը:   

Այսպիսով՝       
       
1. Դիմահարդարումը ճիշտ հեռացրեք       
       
Խուսափեք կոսմետիկական կաթով դեմքը լվանալուց: Ճիշտ է, դեմքը դրանով լվալուց հետո մակիաժը մաքրվում է, սակայն կաթը մնում է դեմքին: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում:   
       
Ավելի լավ է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:   
Ջուրը, ի դեպ, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝ անոթային աստղիկներ են հայտնվում, մաշկը չորանում է և այլն:       
       
2. Օրակարգ պահպանեք  
     

       
Աա նշանակում է, որ ժամը 8-ից հետո պետք է հրաժարվել կոսմետիկական լուրջ գործողություններից: Լվացեք, շպարից մաքրեք մաշկը և անհրաժեշտությւսն դեպքում գիշերային սնուցող կամ խոնավեցնող քսուք քսեք՝ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախ շատերս երեկոյան՝ քնելուց առաջ, դիմակներ ենք դնում այն հույսով, որ առավոտյան թարմ տեսք կունենանք:   
Մինչդեռ հակառակն է ստացվում. արթնանում ենք ու զարմանում՝ դեմքին նկատելով լայնացած ծակոտիներն ու աչքերի տակի պարկերը: Բանն այն է, որ ըստ կենսաբանական ժամացույցի՝ օրգանիզմը երեկոյան ժամը 8-ից սկսած անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի փիլինգներն ու քիմիական դիմակները պետք է անել առավոտյան կամ կեսօրին:       
       
3.Զգույշ եղեք դիմակներ դնելիս   
       
Երբեմն մեզ թվում է, թե դիմակի բաղադրության այս կամ այն տարրից մեր մաշկը գրգռվեց, մինչդեռ շատ հաճախ այտուցվածությունն ու կարմրությունն առաջանում են, երբ դիմակը պետք եղածից ավելի երկար ենք պահում դեմքին: Ուստի տնային պայմաններում դիմակը պետք է դեմքին թողնել 5-7 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, դիմակները պետք է լվանալ սովորական ջրով: Երբեք դիմակը մի՛ հեռացրեք հանքային ջրով. դրա բաղադրության մեջ մտնող հանքային աղերը կարող են ալերգիկ երևույթներ կամ մաշկի չորություն առաջ բերել:       
       
4. Ժամանակից առաջ մի ընկեք       
       
Եթե դուք 30 տարեկան եք, մի կառչեք շիճուկներից ու հարթեցնող քսուքներից. դեռ վաղ է: Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամուց, արևից, փոշուց վնասակար ազդեցություններից պաշտպանելը:   
       
5. Հետևեք սննդակարգին       
       
Կրկին հետևեք «երեկոյան մինչև 8-ը» կանոնին: Այսինքն՝ երեկոյան ժամը 8-ից հետո սննդի ու հեղուկի ընդունումը հասցրեք նվազագույնի, հատկապես եթե անցել եք 35 տարեկանի սահմանը, հենց այս տարիքից է դանդաղում նյութափոխանակությունը: Իսկ եթե շատ քաղցած եք, կաթնամթերք կամ մրգեր կերեք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:   
       
6.Պայքարեք կրկնակզակի դեմ       
       
Պարանոցն առաջինն է մատնում կնոջ տարիքը: Այդ պատճառով երիտասարդ տարիքում պետք է մարզել պարանոցի մկանները: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ զբաղվել հատուկ վարժություններով, ուղղակի պահպանեք այս մի քանի «կանոնները».       
       
- նստած ժամանակ կամ քայլելիս հետևեք, որ կզակը լինի հատակին կամ սեղանին զուգահեռ դիրքում,   
       
- քնեք փոքր բարձի վրա կամ՝ ընդհանրապես առանց բարձի,   
       
- քնելիս մի՛ պառկեք փորի վրա:   
       
7. Դարձյալ քնելու մասին       
       
Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկը թարմ օդի, թթվածնի կարիք ունի: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քնի պակասը կամ ընդհակառակը՝ չափից ավելի քնելը:   
Ուստի լսեք ձեր օրգանիզմին. քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը:
Քնելուց առաջ անպայման օդափոխեք սենյակը:

Եվս մեկ խորհուրդ,՝ հետևեք, որ ննջասենյակի օդը լինի 15-25 ջերմաստիճանի սահմաններում:   

Աղբյուրը` doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել