Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է: Այստեղ առկա խնդիրների և մարտահրավերների հիմնական պատճառներից մեկը բնակլիմայական փոփոխություններն են և եղանակային ոչ բարենպաստ պայմանները:
Հաշվի առնելով այս տարվա բնակլիմայական պայմանները՝ կարելի է ասել, որ 2017 թվականին Հայաստանի ոռոգելի հողատարածքները 100%-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով:
Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ քննարկվում են այս տարվա ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, որոնք իրենց մեջ ներառում են ջրի հաշվառումը, կորուստների նվազեցմանն ուղված գործընթացների իրականացումը:
Թիրախում մշակաբույսերի ճիշտ ընտրությունն է և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդիրը, որը միտում ունի նվազեցնելու ջրի կորուստը գերնորմատիվային հողատարածքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1612369985738359?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել