Ոռոգման խնդիրը ամբողջովին կլուծվի


09:48 , 17 հունվար, 2017

Похожее изображениеԳյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է: Այստեղ առկա խնդիրների և մարտահրավերների հիմնական պատճառներից մեկը բնակլիմայական փոփոխություններն են և եղանակային ոչ բարենպաստ պայմանները:

Հաշվի առնելով այս տարվա բնակլիմայական պայմանները՝ կարելի է ասել, որ 2017 թվականին Հայաստանի ոռոգելի հողատարածքները 100%-ով ապահովված կլինեն ոռոգման ջրով:

Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ քննարկվում են այս տարվա ոռոգման գործընթացի նախապատրաստական աշխատանքները, որոնք իրենց մեջ ներառում են ջրի հաշվառումը, կորուստների նվազեցմանն ուղված գործընթացների իրականացումը:

Թիրախում մշակաբույսերի ճիշտ ընտրությունն է և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդիրը, որը միտում ունի նվազեցնելու ջրի կորուստը գերնորմատիվային հողատարածքում: