Armenpress-ը գրում է.
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:
«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ է ԵԱՀԿ կարևոր գործառույթներից են, որոնք օգնում են ԵԱՀԿ երկրներին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և հանդիսանում են կազմակերպության քարոզչական ներուժի կարևոր տարր»,­ նշել է Մուտոնեն:
 2016 թվականի դեկտեմբերի 31­ին լրանում է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը: Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ­ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»­ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին խոսակցությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել