Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառ է որակել Թուրքիայի թշնամիների գործողությունները.
«Չարաշահորդները, որոնք խաղում են թուրքական լիրայի փոխարժեքի նվազեման վրա, հավասարեցվում են զենքը ձեռքին երկրին սպառնացող ահաբեկիչներին։
Չկա որևէ տարբերություն զենքը ձեռքին ահաբեկիչների և դոլարով ու եվրոյով ահաբեկիչների նպատակների միջև։ Նրանց նպատակը հեղաշրջում կազմակերպելն է և Թուրքիային ծնկի բերելը։
Նրանք արտարժույթի փոխարժեքը օգտագործում են որպես զենք։ Երկրի բնակիչներին ազգային մոբիլիզացիայի կոչ եմ անում ընդդեմ չարաշահորդների։
Երկրի քաղաքացիները պետք է պաշտպանեն լիրան և վաճառեն ավելի վաղ ձեռք բերած դոլարն ու եվրոն։ Յուրաքանչյուր ոք, ով ազգին կօգնի հասնել իր նպատակներին, կդառնա հերոս»։



