Araratnews.am-ը գրում է.
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն հավանության է արժանացրել վեհաժողովի և Եվրամիության խորհրդի միջև՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ համաձայնագիրը. հաղորդել է Ria.ru-ն:
Համաձայնագրին կողմ է քվեարկել Խորհրդարանի 42 անդամ, դեմ՝ 2-ը:
Դեկտեմբերի սկզբին ԵԽ-ն և ԵՄ խորհուրդը հասել էին նախնական համաձայնության, որ դեպի ԵՄ Վրաստանի քաղաքացիների կարճատև ուղևորությունների համար առանց վիզային սահմանափակումների հետաձգման վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործի դնելու հետ, որը թույլ կտա Եվրամիությանը դադարեցնել անայցագրային ռեժիմը՝ այն խախտելու դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



