Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին.Էդուարդ ՇարմազանովBarometer.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգևոր, բարոյական և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. "Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի և մասնավորապես իրանահայության կյանքում: Այսօր մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին":

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել