Image resultԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից 2-էջանոց ակնարկում հայտնել է հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին միլիարդատիրոջ վերաբերյալ կոմպրոմատի մասին, որն ունեն ռուս գործակալները։ Այս մասին փոխանցում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Ամերիկյան հատուկծառայություններն իրենց զեկույցում հիմնվել են մասնավորապես բրիտանական հետախուզության նախկին աշխատակցի տեղեկությունների վրա, ով ստացել էր այն ռուսական աղբյուրներից։ Այդ մարդը, ինչպես հաստատվում է, բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության նախկին գործակալ է, ով աշխատել է Ռուսաստանում 1990-ականներին։

CNN-ի տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է ստուգել այդ տվյալների իսկությունը։

Այսպիսով՝ ԱՄՆ հատուկծառայությունները եկել են եզրակացության, որ Ռուսաստանը կոմպրոմատ է ունեցել նախագահի երկու թեկնածուների վերաբերյալ, սակայն բացասական տեղեկություններ հրապարակել միայն Հիլարի Քլինթոնի մասին։

Թրամփի թիմում, ինչպես նաև ՀԴԲ-ում և ԱՄՆ Ազգային հետախուզությունում այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել