Վաշինգտոնը պատրաստ է խոցել Հյուսիսային Կորեայի տարածքից արձակված հրթիռները, եթե դրանք սպառնալիք ներկայացնեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
«Միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծման նրանց ծրագրերը հանդիսանում են մեզ համար լուրջ սպառնալիք»,-ասել է Քարթերը։ Հարցին այն մասին, թե ԱՄՆ-ը պատրա՞ստ է խոցել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, Պենտագոնի ղեկավարը պատասխանել է. «Եթե այն սպառնալիք ներկայացնի մեզ համար, ապա՝ այո»։ Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նման գործողությունների նաև դաշնակից-երկրների համար վտանգի դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



