Barometer.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ լրատվական ծառայությունից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը և ընտրողների ռեգիստրի թիվը, որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20161230/24896/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել