Картинки по запросу բորդյուժաՀԱՊԿ-ի կողմից ավելի անատամ հայտարարություն դժվար էր պատկերացնել: Էնպիսի տպավորություն է, թե ՀԱՊԿ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մրցակցության մեջ է, թե ով առավել անարդյունավետ ու ոչինչ չասող հայտարարություն կանի:
Սահմանային միջադեպերի հետ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանը որևէ լուրջ ակնկալիք երբեք չի ունեցել ու չունի, դրանով էլ պայմանավորված է, որ որևէ դիմում Հայաստանից ՀԱՊԿ չի գնացել:
ՀԱՊԿ-ի միակ "պարտավորությունը" իր անդամ երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի հետ կապված հայտարարություն տարածելն է, բայց ոնց որ թե ավելի լավ կլիներ ընդհանրապես չտարածեր:
Եթե հայտարարության մեջ անգամ ուղղակիորեն չի նշվում, որ միջադեպն ադրբեջանական դիվերսիայի արդյունք է, էլ ի՞նչ կոշտ ձևակերպումներ ակնկալել...
ՀԱՊԿ-ը սեփական սկզբունքները և գործելաոճը թարմացնելու կարիք ունի, հակառակ դեպքում այդ կառույցը որևէ հարգանք չի ունենա ոչ դրսում, ոչ անգամ իր անդամների շրջանում: Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա պետք է գիտակցենք ՀԱՊԿ-ի իրական վիճակը և կայացվածության մակարդակը և չսահմանենք չափազանցված ակնկալիքներ:
#ՀԱՊԿ #Հայաստան #Չինարի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել