Սահմանային միջադեպերի հետ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանը որևէ լուրջ ակնկալիք երբեք չի ունեցել ու չունի, դրանով էլ պայմանավորված է, որ որևէ դիմում Հայաստանից ՀԱՊԿ չի գնացել:
ՀԱՊԿ-ի միակ "պարտավորությունը" իր անդամ երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի հետ կապված հայտարարություն տարածելն է, բայց ոնց որ թե ավելի լավ կլիներ ընդհանրապես չտարածեր:
Եթե հայտարարության մեջ անգամ ուղղակիորեն չի նշվում, որ միջադեպն ադրբեջանական դիվերսիայի արդյունք է, էլ ինչ կոշտ ձևակերպումներ ակնկալել...
ՀԱՊԿ-ը սեփական սկզբունքները և գործելաոճը թարմացնելու կարիք ունի, հակառակ դեպքում այդ կառույցը որևէ հարգանք չի ունենա ոչ դրսում, ոչ անգամ իր անդամների շրջանում: Իսկ ինչ վերաբերվում է մեզ, ապա պետք է գիտակցենք ՀԱՊԿ-ի իրական վիճակը և կայացվածության մակարդակը և չսահմանենք չափազանցված ակնկալիքներ:
#ՀԱՊԿ #Հայաստան #Չինարի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1280661125310962?notif_t=close_friend_activity¬if_id=1483012546763918
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել