Ոմանց թվում է, թե ընդդիմության դաշտում գործելը ազատում է իրենց նախկինում իշխանության մեջ եղած ժամանակ գործած մեղքերից, ու արդարության և ազնվության մասին հիմա փորձում են բարձրաձայնել հատկապես այն գործիչները, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ամենազարհուրելի սկանդալների մեջ են ներգրավված եղել: Այդպիսին է, օրինակ, դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ սոցապ երկարամյա նախարարը: Մարդ, որի անվան հետ է կապված, օրինակ, անօթևան և ծնողազուրկ երեխաների համար նախատեսված հսկայական գումարների մսխումը: «СОКОЛ» ԳՐՈՒՊԻ սկանդալը դեռևս չի մոռացվել ինչպես նաև սոցապ ոլորտում գործած բազում այլ մեղքեր և չարաշահումներ: Հանեք Ձեր արդարաբարո դիմակը, պարոն Վարդանյան, այն Ձեր հագով չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել