Գուցե ես քաղքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց գոնե համեմատական անցկացնելու իրավունք ինձ կվերապահեմ: Անկախ Հայաստանի քաղաքական ակցիաների մեծ մասին հետևել եմ, մի ստվար մասի էլ մասնակիցն եմ եղել ու հիմա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Րաֆֆին պատվով անցկացնում է անկախ Հայաստանի պատմության ամենալոքշ հանրահավաքները:
Տոտալ լոքշության հիմնական պատճառը իհարկե դերասանների... ըը... կներեք, թիմի բացակայությունն է ու հռետորների սակավությունը բեմի վրա: Ինչ-որ կասկածելի ջահելներ են գալիս, խոսում ու ամեն հաջորդ բառի հետ լսելու ցանկությունդ էլ ավելի է հեռանում քեզնից:
Հաջորդ խնդիրն անշուշտ ասելիքի բացակայությունն ու խիստ լղոզվածությունն է: Անշուշտ, ավելի լավ է չխոսել ոչնչի մասին, քան խոսել ոչնչի մասին: Միակ բանը, որ քաղում ես Րաֆֆու հուժկու հանրահավաքներից, դա հաջորդ հանրահավաքի օրն է: Հաջորդ անգամ էլ գալիս ես հաջորդ հանրահավաքի օրն իմանալու համար: Ու էդպես շարունակ:
Չգիտեմ՝ Րաֆֆին ինչից է վախենում: Ավելի շուտ գիտեմ ու գտնում եմ, որ նման վախերի տեր մարդը առաջնորդելու իրավունքը չի վաստակել: Ամեն անգամ տանը հայելու առաջ երկար թռեյնինգներից հետո Րաֆֆին մի քիչ ավելի է խստացնում խոսքը ու դա սկսել է այնպես անհավես անել, որ նույնիսկ քեզ շատ ստիպելու դեմքում էլ չես կարողանում հավատալ, որ նա մի օր դուրս է գալու բարոն նախաքահի դեմ:
Րաֆֆին ճիշտ էլ ընտրել է իր կալիբրը: Հա, նրա կալիբրը չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ականներն են: Հրաժարական տվեք, Ձեր օրերը հաշված են… Դե լավ էլի:
Լավ, դիցուք ես չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ական եմ, ով ընտրություններին որոշ մուխլիոժներ է արել, իհարկե ոչ ի օգուտ Րաֆֆու, ի՞նչը պետք է ինձ դրդի հրաժարական տալ: Եթե Րաֆֆին խառակիրիի ինստիտուտն է ուզում մտցնելու մեր քաղաքական օրակարգ, ապա դա չի աշխատի, եթե Աստծո դատաստանն ի նկատի ունի պատժով, ապա գուցե, եթե իր շարժումով է ուզում ճնշել, ապա 3000 հոգանոց շարժումով ասենք ինձ՝ հաստավզիս, աթոռիցս կտրվել չես ստիպի:
Արի ոչ մեզ տանջի, ոչ քեզ էլի, Րաֆֆիկ ջան: Երևանի ավագանու ընտրությունները սարերի հետևում չեն, գնացեք պատրաստվեք, հետո չասեք՝ չհասցրինք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/225901237548252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել