Image result for putinԱյսօր՝ ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ, Վլադիմիր Պուտինը, խոսելով 1917թ․-ի իրադարձությունների մասին, նշեց, որ անհրաժեշտ է գնալ պատմական հաշտեցման։ Ռուսաստանը, կիրառելով այս մոտեցումը, փորձ է անում թուլացնել Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կողմնակիցների միջև առկա հակասությունները, և այդպիսով լուծել միասնականության խնդիրը նաև պատմական հարթության մեջ։ Պատմական հաշտեցման սկզբունքի կիրառումը հաջողությամբ իրագործվել է մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ տարբեր խորհրդանշական եղանակներով։ Մեծ Բրիտանիայում իրար առջև կանգնեցրին Չարլզ I Ստյուարտի կիսանդրին և իրեն մահապատժի ենթարկած Օլիվեր Կրոմվելի արձանները։ Ֆրանսիայում՝ 1989թ․-ին՝ Ֆրանսիական հեղափոխության 200 ամյակի տոնակատարությունների ժամանակ, միմյանց հետ պարեցին հեղափոխության առաջնորդ Ժան Պոլ Մարատի և նրան սպանած Շառլոտա Կորդեի ժառանգները։
Վերոնշյալ պատմական հաշտեցման սկզբունքը ավելի քան անհրաժեշտ է կիրառել տարաբնույթ պատճառներով պառակտված և բաժանված Հայաստանում, լուծելով այն խնդիրները, որոնք առաջանում են կապված նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակաշրջանների կամ Հայաստանի երեք հանրապետությունների կողմնակիցների և ընդդիմախոսների թեժ բանավեճերի արդյունքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել