Barometer.am-ը գրում է.
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 22-րդ դատարանը որոշում է կայացրել հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարին կալանավորելու վերաբերյալ, հայտնում է թուրքական "Անադոլու" գործակալությունը:
Լրագրողը, ով մեկ օրով եղել է "ահաբեկչական խմբավորման քարոզչություն" իրականացնելու հիմնավորմամբ փակված "Özgür Gündem" պարբերականի երկրորդ գլխավոր խմբագիրը, մեղադրվում է "ահաբեկչական խմբավորումների հայտարարությունները հրապարակելու" մեջ: Նրան սպառնում է 1-3 տարվա ազատազրկում:
Դատական նիստին Դյունդարը ներկա չի եղել: Դատավորը կալանավորման մասին որոշման ընդունումից հետո վճռել է հետաձգել նիստը:
Ներկայում Դյունդարը անձնական անվտանգությունից ելնելով 2016 թվականի հունիսից բնակվում է Գերմանիայում:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20161223/24623/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել