Image result for արցախՀետաքրքրի է այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր ասում են, որ 5 շրջանները հանձնենք, Արցախը կանկախանա, հետո կմիանա Հայաստանին ու Ռուսաստանը ստիպված այն պիտի պաշտպանի, արդյունքում ռուսական լծի տակից դուրս կգանք և այլն... :ՃՃՃ
Ախր էս պնդումը ոչ մի տրամաբանության չի դիմանում:

Հիմա հերթով՝

1. Այո՛, Ռուսաստանը Արցախի խնդիրը օգտագործում է Հայաստանին կախվածության մեջ պահելու համար: Բայց պատկերացրեք շրջանները հանձնեցինք: Բնականաբար, Ադրբեջանը ավելի է ուզում, ու սկսվում է պատերազմ: Մենք թիկունքներս բաց մտնում ենք պատերազմի մեջ: Ռուսները ստեղ լիքը զորք են մտցնում, որ մեզ, այսպես ասած, «պաշտպանեն», ու մենք էլ ավելի մեծ, մեղմ ասած, մեծ կախվածության մեջ ենք հայտնվում Ռուսաստանից ու արդեն ոչ թե գուբերնյա, այլ դառնում ենք 100 տոկոսանոց ռուսական ռազմաբազա: Ու վերոնշյալը պնդողները չեն կարող բերել որևէ հիմնավորում, որ Ադրբեջանը թեկուզ նույնիսկ Արցախի անկախություն ճանաչելուց հետո պատերազմ չի սկսի: Եթե չուզենա էլ, Ռուսաստանի թեթև ձեռքով կսկսի: Քանի որ ռուսներին ձեռնտու չի խնդրի լուծումը, էդ տրամաբանության արդյունքում հանգիստ կարող ենք համոզված լիներ, որ միանշանակ կսկսի: Ռուսը հո հիմար չի՞, որ մեր թուլամորթության հետևանքով մեզ վրա ունեցած լծակները կորցնի:
2. Վերոնշյալ դեպքում միանշանակ կորցնում ենք Արցախը: Արտագաղթը էլ ավելի մեծ ալիք է ստանում, ու Արցախը լիովին դատարկվում է, Հայաստանն էլ քամվում: Ու վերոնշյալը պնդողները ոչ միայն 5-7 շրջան, ոչ միայն Արցախ, այլև արդեն կանգնում են Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, մենք էլ հետները: Ու էդ վտանգը կանխելու համար ոչ մի միջազգային հանրություն մատը մատին չի տա: Զգո՞ւմ եք, որ էս տարբերակով, մեղմ ասած, ռուսական լծից չենք ազատվելու այլև այն ավելի ենք խորացնելու: Ու մեղմ ասած՝ նրանց աղաչելու ենք, որ Սյունիքը պահեն...
3. Մենք ուղղակի պարտավոր ենք երկու հարց միանգամից լուծել՝ թե՛ ռուսական լծից ազատվելը, թե՛ Արցախի հարցը: Այլ տարբերակ չունենք: Իսկ ինչպե՞ս: Այ դա արդեն եկեք քննարկենք, հասկանանք, բայց ոչ հաստատ հանձնողական տարբերակով: Ինչպես նաև ոչ հաստատ մեկ ուրիշի լծի տակ մտնելու տարբերակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել