Մեծարգո պարոն Հովհաննիսյան
Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքում Դու՛ք դարձել եք ՀՀ նախագահ, և ես՝ որպես մտահոգ քաղաքացի, ուղղում եմ Ձեզ մի քանի հարց:
(Երեկ ուղարկած իմ երկու հարցը կարող եք տեսնել այստեղ)
Հարց երրորդ
Տասնամյակներ առաջ մեր մտավորականներից մեկը գրել է, որ հայ ժողովուրդը օտար լծերի տակ խեղվել, վերածվել է ուծացած հայկական զանգվածների, և որ «մեր ժողովուրդը … կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում»:
Մանրամասն ներկայացրեք, խնդրեմ, վերը բերված նկարագիրն ունեցող հանրությանը արժանապատիվ, պետականակիր ազգ դարձնելու Ձեր քայլերը:
Հարց չորրորդ
Օտարները հայության ուժը բնութագրել են՝
-2000 տարի առաջ՝ վագր տերմինով,
-1500 տարի առաջ՝ քաջարի ազնվական տերմինով:
Իսկ ահա մեր օրերից 1000 տարի առաջ հայությունն արդեն պայքարելուն անընդունակ մի հանրություն էր:
Ի՞նչ գործոնների ազդեցության տակ տեղի ունեցավ հայության դեգրադացիան, և ի՞նչ կերպ եք պատկերացնում վերականգնումը:
Շարունակելի



