Մեծարգո պարոն Հովհաննիսյան,

Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքում Դու՛ք դարձել եք ՀՀ նախագահ, և ես՝ որպես մտահոգ քաղաքացի, ուղղում եմ Ձեզ մի քանի հարց.

Հարց առաջին

Ենթադրելի է, որ Դուք նպատակ ունեք երկիրը հանել ներկա ճահճից: Դա անել կարողանալու համար, իմ կարծիքով, նախևառաջ հարկավոր է պարզել, թե ինչու՞ է առաջացել այս ճահիճը:
Կուզենայի իմանալ, թե որո՞նք են ներկա ճահճի առաջացման պատճառները ըստ Ձեզ:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ նման, գուցե և ավելի վատ, ճահիճ եղել է մեր մյուս հանրապետություններում ևս:

Հարց երկրորդ

Քսաներորդ դարի սկզբներին մեր մտավորականներից մեկը հետևյալն է գրել՝
«Վերագնահատելով մեր անցեալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր անթիւ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք … ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք, եւ հետեւանքն այն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա, խեղդում է մեզ»:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մեղքեր է նկատի ունեցել հեղինակը, և ի՞նչ կերպ եք հաղթահարելու նրա նշած չարիքը:

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել