Tert.am-ը գրում է.

Թուրքիայի զինուժը 14 զինծառայողներ է կորցրել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ազատագրման գործողությունների ժամանակ: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ Գլխավոր հրամանատարությունից:
«Այսօր Էլ-Բաբի երեք շրջաններում հարձակումներ են տեղի ունեցել ականապատ մեքենաների միջոցով: Մեր զինակից եղբայրներից 10-ը զոհվել են: Նախնական տվյալների համաձայն` 18 մարդ վիրավորվել է, որոնցից 6-ը ծանր վիճակում են գտնվում», - հայտնել են թուրք զինվորականները:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր հրամանատարությունը հայտնել էր 3 զոհված զինծառայողի մասին, որոնք աջակցում էին «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորմանը Դամասկոսում: Վերջին տվյալների տվյալների համաձայն` վիրավորներից ևս մեկը զոհվել է: Ընդհանուր, այսօր թուրքական ուժերը Սիրիայում 14 զոհ են ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել