ԱՀ-ում գրանցված «Միասնական Ադրբեջան ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը ԻԻՀ նախագահի ՀՀ այցի հետ կապված Իրանի կառավարման համակարգն անվանել է «մոլլայական ռեժիմ»՝ ասելով. «ԻԻՀ նախագահի Հայաստան այցը սպասված էր, քանի որ Իրանի մոլլայական ռեժիմը սխալմամբ համարում է, որ ուժեղ, ժողովրդավարական, անկախ և առանց խնդիրների Ադրբեջանը սպառնալիք է իր տարածքային ամբողջականության, ներքին կայանության և ընդհանրապես իրենց իշխանական ռեժիմի համար»: Վերջինս նշել է, որ իսլամական աշխարհի աչքից ընկած երկու ուժ կա այսօր, որոնցից մեկն Իրանն է, մյուսը` «Իսլամական պետությունը»:
Հասանգուլիևը վերջում ասել է, որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն բացի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208443624468934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել