Ադրբեջանի քաղաքական գործիչները Իրանին համեմատել են «Իսլամական պետության» հետ


19:42 , 21 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу azerbaijan iranԱՀ-ում գրանցված «Միասնական Ադրբեջան ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը ԻԻՀ նախագահի ՀՀ այցի հետ կապված Իրանի կառավարման համակարգն անվանել է «մոլլայական ռեժիմ»՝ ասելով. «ԻԻՀ նախագահի Հայաստան այցը սպասված էր, քանի որ Իրանի մոլլայական ռեժիմը սխալմամբ համարում է, որ ուժեղ, ժողովրդավարական, անկախ և առանց խնդիրների Ադրբեջանը սպառնալիք է իր տարածքային ամբողջականության, ներքին կայանության և ընդհանրապես իրենց իշխանական ռեժիմի համար»: Վերջինս նշել է, որ իսլամական աշխարհի աչքից ընկած երկու ուժ կա այսօր, որոնցից մեկն Իրանն է, մյուսը` «Իսլամական պետությունը»:

Հասանգուլիևը վերջում ասել է, որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն բացի: