Panorama.am-ը գրում է.
2016 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի կողմից իրականացվել են հետազոտություններ հանրապետությունում ծնելիության վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունների գնահատմանն ու բնակարանային պահանջարկի բացահայտմանն ուղղված:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշեց, որ այս հետազոտությունների նպատակն է հիմնականում ուսումնասիրել հանրապետության իրավիճակը, վերհանել խնդիրները, ազդող գործոններն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետագա քաղաքականության մշակման համար:
Նրա խոսքով՝ ծնելիության վրա ազդող գործոններից առաջին երկրում տնտեսական աճն է ու մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



