Image result for Ընտրություններ2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կառավարության ձևավորմամբ Restart-ի գնաց ՀՀԿ-ն ու ընդդիմության արևմտյան բլոկը ներկայացնող Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան և Հանրապետություն կուսակցությունների դաշինքը:
Restart-ի հնարավորությունը պահպանում են նաև այն ուժերը, որոնք Գագիկ Ծառուկյանի վերադարձի արդյունքում կմիավորվեն կամ մաս կկազմեն նրա նախընտրած քաղաքական ուժի հետ:

Իրավիճակը շարունակում է «դառը» մնալ Հայկական վերածնունդի հետ: Ճիշտ է՝ վերջինս որոշակի ֆինանսական և քաղաքական ռեսուրսների այնուամենայնիվ տիրապետում է, սակայն այնտեղ իրավիճակը հաստատ Restart-ային չէ:

ՀԱԿ-ը հեռակա քաղաքական երկխոսության հետ է իշխանության հետ, գոնե արտաքին քաղաքական օրակարգի հարցում, ինչը ևս նրան տեսական Restart-ային հնարավորություններ է ընձեռում, իսկ ՀՅԴ-ի ջոկերը ՀՀԿ-ի հետ ստորագրած հուշագիրն է, որով ՀՅԴ-ն դեռ 8-9 ամիս առաջ իրեն ապահովագրեց հնարավոր քաղաքական զարգացումներից:

Մյուս քաղաքական մանր-մունր կուսակցությունները կա՛մ պետք է դաշինք կազմեն, կա՛մ կպնեն վերևում նշված բլոկներին, հակառակ դեպքում անցողիկ տեղ միանշանակ չեն ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել