Artsakhpress.am-ը գրում է.
Սիրիացի ընդդիմադիր ապստամբական ուժերն ու կառավարական բանակը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել Հալեպի արևելյան շրջաններից մարդկանց տարհանումն ավարտին հասցնելու մասին:
DW.com-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 17-ին տեղեկացրել է ապստամբների ներկայացուցիչ Ալ-Ֆարուկ Աբու Բաքրը:
Տարհանման աշխատանքները դադարեցվել էին, երբ բանակը պահանջել էր տարհանել նաև ապստամբների շրջափակման մեջ գտնվող Ալ-Ֆուա և Քեֆրայա գյուղերի շիա բնակիչներին: Աբու Բաքրը, սակայն, հայտնել է, որ նոր պայմանավորվածությունը նախատեսում է այդ գյուղերի տարհանումը:
Բացի այդ, կտարհանվեն բանակի կողմից շրջափակման մեջ գտնվող երկու բնակավայրերի վիրավորները, որոնք տեղակայված են Լիբանանի հետ սահմանի մոտ: Աբու Բաքրը չի մասնավորցրել, թե քանի մարդ է տարհանվելու ընդհանուր առմամբ:
Սիրիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է ապստամբների հետ նոր համաձայնագիր ձեռք բերելու մասին տեղեկությունը:



