Մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀԱԿ գալիք վարչության կազմում լինելու է «Անտարես» հրատարակչության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս, ինչպես գիտենք, հուլիսյան դեպքերի ժամանակ իր հրապարակային աջակցությունն էր ցուցաբերել «Սասնա ծռերին»։ Ավելի ճիշտ՝ ոչ թե աջակցել էր, այլ բացարձակապես հանդես էր գալիս տեռորի կողմնակիցների շարքում՝ կոչ անելով վերջ տալ ռեժիմին։ Հաշվի է առել սա Տեր-Պետրոսյանը թե ոչ, դժվար է ասել, սակայն մեկ բան էլ նույնպես դժվար հերքենք, որ վերջինս տեղյակ չլինի նրա՝ ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից։ Առհասարակ, Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ներսում տեղի ուենցող գործընթացներին մանրամասն տիրապետում և միայն զարմանալ կարելի է, որ այսպիսի արկածախնդիր վարք ունեցող անձնավորությունը հայտնվել է Տեր-Պետրոսյանի նման բնավորության այդ գիծը մերժող մարդու ուշադրության կենտրոնում։ Տեռորի լեգիտիմացիան գովերգող անձնավորությանը հետաքրքիր է՝ ինչպես է վերաբերվում ոչ այլ ոք, քան հոկտեմբերի 27-ի սպանդի տուժող համարվող Ստեփան Դեմիրճյանը։ Կարելի է նրան այդ առթիվ հարց տալ։
Ինչ մնում է Արմեն Մարտիրոսյանին, քաղաքական անհաջող գործունեություն ծավալելու անհաջող մի քանի փորձից հետո, վերջինս երևի թե որոշակի երաշխիքներ է խոսք տվել ֆինանսական ծանր իրավիճակում գտնվող Կոնգրեսին։ Մարտիրոսյանին ոչ մի դեպքում մտավորական համարել չի կարելի, որովհետև մտավորականը ինչքան էլ էությամբ ըմբոստ, սակայն ադեկվատության սահմանները չպետք է կորցնի։ Հուսանք՝ Հայ Ազգային Կոնգրեսը կվերանայի իր որոշումը կամ թե չէ հավատանք, որ սրանք միայն շշուկներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: