ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի և առաջին նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ` ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ և շատ քիչ են։
Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք այդ ելույթը, այնտեղ մտածողության, հատկապես լեզվամտածողության առումով շատ բան կա սովորելու։ Ամբիցիաների հետևից պետք է գիտելիք գա, խորքային մտածողություն, մի քիչ էլ տաղանդ գա, պոնտերն ու ինքնաառաջմղումը, «պինդ տղայի» դատարկ դիմակը կարճ կյանք ունեն։
Մինչ բովանդակային քննարկումը, էլի մի քանի անգամ հաստատ կկարդամ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155647075768378?notif_t=close_friend_activity¬if_id=1481971375392815
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել