Ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն ունի խորքային պետական գործիչ


14:52 , 17 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу լեւոն տեր-պետրոսյանՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի և առաջին նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ` ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ և շատ քիչ են։

Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք այդ ելույթը, այնտեղ մտածողության, հատկապես լեզվամտածողության առումով շատ բան կա սովորելու։ Ամբիցիաների հետևից պետք է գիտելիք գա, խորքային մտածողություն, մի քիչ էլ տաղանդ գա, պոնտերն ու ինքնաառաջմղումը, «պինդ տղայի» դատարկ դիմակը կարճ կյանք ունեն։

Մինչ բովանդակային քննարկումը, էլի մի քանի անգամ հաստատ կկարդամ։