Barometer.am-ը գրում է.
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին:
"Վերջերս այդ ծրագրերին ծանոթացել եմ, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են՝ չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ:Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները",- ասաց վարչապետը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20161215/24303/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել