Image result for նախագահArmenpress-ը գրում է.
Արդյունավետ կառավարումը մեր ամենամեծ խնդիրն է: Եթե մեր բյուջեն արդյունավետ կառավարվի, մենք ավելի լավ արդյունքներ կարձանագրենք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Սա բոլորիս խնդիրն է և մեր կառավարٳթյան թիվ մեկ խնդիրն է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով բիզնեսի և մշակութային հանրության համագործակցության խնդիրներին` հանրապետٳթյան ղեկավարը նշեց, որ բանկերի կողմից մշակութային ծրագրերի ֆինանսավորման հարցում պետության ներգրավման հարցը պրոբլեմատիկ է: «Բանկ ունենալը ևս սովորական բիզնես է, որը որ կառավարվում է մասնագետների կողմից: Այդ բիզնեսի նպատակն էլ է դրամ վաստակելը: Եթե բանկիրը տեսնի, որ սա հաջողված ծրագիր է, և ինքը կարող է շահույթ ստանալ, ինչու չպետք է աջակցի: Ինքը փնտրում է մի գործ, որով ինքը կարող է գٳմար վաստակել»,- նշեց Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի խոսքով` պետության և մշակույթի նախարարության խնդիրն է փոքր դրամաշնորհների միջոցով փորձել աջակցել մշակույթին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել